Շվեյցարական Ttribune de Geneve թերթի փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ը ֆինանսական միջոցներ է ստանում ոչ միայն սիրիական նավթի, այլև բամբակի առևտրից։ Ընդ որում՝ այդ առևտուրն իրականացվում է Թուրքիայի տարածքով։
Դրա մասին նշված է թերթում տեղ գտած հոդվածում, որի համաձայն բամբակն իրենից ներկայացնում է Սիրիայի հիմնական ռեսուրսներից մեկը, որը գտնվում է ԴԱԻՇ-ի ձեռքում։ Բամբակի առևտուրը նավթի առևտրի նման նույնպես իրականացվում է Թուրքիայի տարածքով։ ԴԱԻՇ-ի նավթային եկամուտներն օրական կազմում են 2 միլիոն դոլար։









































