«Վալենսիա»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Գերի Նևիլը ցանկանում է հզորացնել թիմի հարձակման գիծը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: «Լեսթեր»-ի հարձակվող Ջեյմի Վարդին Նևիլի ուշադրության կենտրոնում է: Այդ մասին հայտնում է Daily Star-ը:
Նշենք, որ վերջերս անգլիական ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններից, եթե նրա տրանսֆերի դիմաց 30 մլն ֆունտ ստանա:
Ընթացիկ մրցաշրջանում Վարդին մասնակցել է 16 հանդիպումների, 14 գոլ է խփել և գոլային 3 փոխանցում կատարել:


































