Գլոբալ տաքացումը վերաբերում է առաջին հերթին մոլորակի ամենաաղքատ երկրներին, ուստի զարգացած երկրները պետք է ստանձնեն կլիմայական փոփոխությունների պատասխանատվությունը: TASS-ի հաղորդմամբ՝ այսպիսի կարծիք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ բացելով Փարիզում ՄԱԿ-ի Կլիմայի հարցերով համաշխարհային համաժողովի աշխատանքի եզրափակիչ շաբաթը:
«Որոշումներից, որոնք կընդունվեն մեր համաժողովի արդյունքներով, կախված կլինեն 7 մլրդ մարդկային կյանքեր»,- ասել է նա: Պան Գի Մունը նշել է, որ մոլորակի ապագան մինչև 2100թ. մեծապես կախված կլինի այն բանից, թե ինչ քայլեր կձեռնարկվեն արդեն մոտ ապագայում, էներգիայի էկոլոգիապես մաքուր աղբյուրների զարգացման մեջ ներդրումների ծավալից: «Հակառակ դեպքում մեզ աղետ է սպասվում»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
«Զարգացած երկրները պետք է պատմական պատասխանատվություն կրեն կլիմայի պահպանման համար»,- ասել է նա: Դիմելով համաժողովի մասնակիցներին՝ Պան Գի Մունը նշել է, որ «աշխարհը ձեզնից սպասում է որոշումներ, որոնք չեն լինի որոշ կես միջոցներ»:









































