Չինաստանում China News Service լրատվական գործակալության 4 աշխատակցի հեռացրել են աշխատանքից Յոհանեսբուրգում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի ելույթի մասին նյութում սխալի պատճառով: Այս մասին հայտնում է China Topix-ը:
Հաղորդվում է, որ գործակալության աշխատակիցները սխալ են թույլ տվել Չինաստանի նախագահին ուղղված հարցի հրապարակման մեջ՝ շփոթելով երկու բառեր՝ «zhici» (խոսք) և «cizhi» (հրաժարական):
Տեքստը նախ կարդացել են 2 թղթակից, հետո 2 խմբագիր:
Սխալն ուղղել են լուրի հրապարակումից մեկ ժամ անց:
Կապված այն բանի հետ, որ լուրը սխալով է հայտնվել շատ ԶԼՄ-ներում, իշխանությունները սահմանել են, որ պետական գործիչների մասին հաղորդագրությունների համար չինական պարբերականները կարող են օգտագործել միայն «Սինհուա» լրատվական գործակալության տեղեկատվությունը:







































