Դեկտեմբերի 5-ին արձակված ռուսական տիեզերական սարքը վթարային վիճակում է և դեկտեմբերի 8-ից կդադարի գոյություն ունենալ: INTERFAX-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել են Օդատիեզերական պաշտպանության հյուսիսամերիկյան հրամանատարությունում:
Ամերիկյան տվյալների համաձայն՝ արբանյակը մթնոլորտի խիտ շերտեր կմտնի հյուսիսային լայնության 71,5 աստիճան և արևելյան երկայնության 81,5 աստիճան կոորդինատներով կետում: Եթե մասնիկներն ամբողջովին չայրվեն մթնոլորտում, դրանք ավելի հարավ կընկնեն:
Ավելի վաղ Օդատիեզերական պաշտպանության հյուսիսամերիկյան հրամանատարությունում հայտնել են ուղեծրում 3 օբյեկտների հայտնաբերման մասին, որոնք այնտեղ են հայտնվել դեկտեմբերի 5-ին «Սոյուզ-2.1Վ» հրթիռ-կրիչի արձակումից հետո:









































