Անգլիայի հյուսիս-արևմուտքում վթարային ծառայությունները վերականգնել են 45 000 տների էներգամատակարարումը, որոնք առանց էլեկտրականության են մնացել ջրհեղեղի և փոթորիկի հետևանքով, ևս ավելի քան 10 000 տուն մնում է առանց լույսի: Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անգլիայի հյուսիս-արևմուտքում և Շոտլանդիայում բնական աղետի հետևանքով 60 000 տուն մնացել է առանց էլեկտրականության:
Sky News-ի տեղեկությամբ՝ առանց էլեկտրականության է մնացել 12 600 տուն, նրանցից 10 000-ը՝ Լանքասթեր շրջանում, 2 600-ը՝ Քամբրիա շրջանում: Electricity North West ընկերությունը հուսով է մինչև օրվա վերջ էլեկտրամատակարարումը վերականգնել վատ եղանակից տուժած բոլոր տներում, նշում է ալիքը:









































