Ամերիկյան ոստիկանությունը հոլիվուդյան հայտնի դերասան Նիկոլաս Քեյջին կասկածում է սեփական հնգամյա որդու դեմ բռնություն կիրառելու մեջ: Այս մասին հաղորդում է TMZ.com կայքը, որը տեղեկացրել է, թե կա վկա, որը պնդում է, թե Քեյջն իր որդուն գցել է գետնին: Քեյջի կինը իր ցուցմունքում հայտնել է, որ Նիկոլասը հարբած է եղել, այդ պատճառով կորցրել է հավասարակշռությունը` վայր գցելով երեխային:
Մի քանի օր առաջ էլ Քեյջը ձերբակալվել էր, երբ փողցում հարբած վիճակում վիճել էր կնոջ հետ: Հարևանները ոստիկանություն էին կանչել, որոնք չէին կարողացել հանգստացնել հոլիվուդյան դերասանին: Նրան բաց են թողել գրավի դիմաց: Հայտնի է, որ Քեյջի կինը չի պատրաստվում պնդել, որ ամուսնու նկատմամբ քրեական գործ հարուցվի` հայտնելով, որ ամուսինն իրեն չի խփել, թեպետ վկաներն այլ բան են պնդում:








































