Գյումրիում այսօր առավոտից չեն աշխատում Գյումրի-Երևան երթուղայինները: Նշենք, որ այդ երթուղին սպասարկում է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանին պատկանող «Տրանս-Ակնթարթ» ՍՊԸ-ն:
Հայ Ազգային Կոնգրեսի Գյումրիի կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանը մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ նաև մասնավոր երթուղայինների ու տաքսիների վարորդներին է հանձնարարվել այդ օրը ձեռնպահ մնալ Երևան գնալուց, և խստիվ հրահանգ է իջեցվել ընդդիմության ներկայացուցիչներին չտանել Երևան:
«Չնայած այդ ամենին, մեր մասնակցության համար որևէ խոչնդոտ չի կարող լինել, իրենց գործողությունները հակառակ ռեակցիան են տվել, և նախատեսվածից շատ մարդ կգա հանրահավաքին»,- ասաց Աշոտ Զաքարյանը:








































