Ամերիկյան մի քանի նահանգներ երեկ ենթարկվել են պտտահողմի «հարձակմանը»: Դրա հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ հասել է 72-ի, չնայած իշխանությունները հայտնում են, որ այն միտում ունի ավելանալու: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Մասամբ ավերվել է Տասկալուսա քաղաքի ուսանողական ավանը: Առնվազն 100 մարդ գտնվում է հիվանդանոցներում:
Ալաբամայում դադարեցվել է տեղի ատոմակայանի աշխատանքը, քանի որ ուժեղ քամու պատճառով խափանվել էր ատոմակայնի էլեկտրական սնուցումը:
Ամենաշատը տուժել է Ալաբամա նահանգը, որտեղ զոհերի թիվը հասել է 58-ի: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին 40 զոհի մասին: Միսիսիպի նահանգը նույնպես մեծ վնասներ է կրել: 11 մարդ զոհվել է այդ նահանգում, 2-ը` Ջորջիայում, 1-ը` Թենեսիում:









































