Իրաքի վարչապետ Հայդեր Ալ-Աբադին հայտարարել է, որ իր երկիրն իրավունք ունի օգտագործել ցանկացած հնարավորություն՝ ընդհուպ մինչև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելը, եթե Թուրքիան հրաժարվի իր զորքերը դուրս բերել երկրի տարածքից, հաղորդում է Reuters-ը:
Աբադիի խոսքով՝ ինքը մտադիր է դիմել ՄԱԿ-ի ԱԽ, եթե Թուրքիան 48 ժամվա ընթացքում դուրս չբերի զորքերը Իրաքի տարածքից: Վարչապետը նաև նշել է, որ թուրք զինվորականների տեղակայումը տեղի է ունեցել առանց Իրաքի կառավարության համաձայնության:
Ավելի վաղ Իրաքի ՊՆ-ն ևս հայտարարել էր, որ թուրք զինվորականները երկրի հյուսիսում գործողություն սկսելու թույլտվություն չեն ստացել և պետք է լքեն Իրաքի տարածքը:









































