Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ գործարարներ Ռինատ Ախմետովը և Իգոր Կոլոմոիսկին ամենախոշոր կոռումպացված գործարարներն են Ուկրաինայում, հաղորդում է news.liga.net-ը:
Սաակաշվիլին կոռումպացված գործարար է համարել նաև պատգամավոր Նիկոլայ Մարտինենկոյին, Անդրեյ Իվանչուկին և ուկրաինացի օլիգարխ Դմիտրի Ֆիրտաշին:
Օդեսայի նահանգապետի խոսքով՝ վերոնշյալ գործարարներին աջակցում է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:









































