Շուտով արքայազն Ուիլյամը և դքսուհի Քեթրինը մի քանի օրով կհետաձգեն իրենց գործերը և Սուրբ Ծնունդը կնշեն տանը` երեխաների հետ, հայտնում է spletnik.ru-ն: Վերջերս տված հարցազրույցում արքայազն Ուիլյամը պատմել է, թե ինչպես է պատրաստվում անցկացնել տոները և խոստովանել է, որ իրենց տանը Սուրբ Ծննդին ամենաշատը սպասում է փոքրիկ արքայազն Ջորջը:
«Ջորջը թռչկոտում է շուրջը ինչպես փոքրիկ նապաստակ: Եթե ինձ հաջողվի այս Ծնունդին գոնե մի քիչ քնել, դա հրաշք կլինի»,- ասել է նա: «Այս տարի մենք տոնում ենք 2 երեխաների հետ, և նրանցից մեկը հանկարծ հասկացել է՝ ինչ է Ծնունդը: Դա դժվար կլինի, սակայն ես, միևնույն է, անհամբեր սպասում եմ այդ օրվան»,- ավելացրել է Ուիլյամը:
Նա նաև ասել է, որ իրեն հետաքրքիր է դիտել, թե Ջորջի վրա ինչ տպավորություն կգործեն նվերները, ապա ավելացրել, որ բոլոր սովորական մարդկանց նման ինքը կնոջ և երեխաների հետ կայցելի եկեղեցի: «Հիանալի կլինի, եթե Սուրբ Ծնունդը լինի սպիտակ, և ձյուն գա: Այդպիսի բան չի եղել արդեն մի քանի տարի»,- ասել է նա:












































