Մի քանի երկրների օրինապահները Միջերկրական ծովում հատուկ գործողություններ են իրականացրել, որոնց արդյունքում նավ են բռնել, որում եղել է 13 տոննա հաշիշ, գրում է La Vanguardia-ն:
Նշվում է, որ գործողությունը սկսվել է մի քանի ամիս առաջ՝ Իսպանացի ոստիկանների նախաձեռնությամբ, սակայն փնտրմանը մասնակցել են Իսպանիայի, Իտալիայի, Թուրքիայի և Հունաստանի ուժայինները:
Նավը բռնվել է սիցիլիական Պանտելերիա կղզու մոտ, ձերբակալվել է 11 մարդ, որոնցից 10-ը Ուկրաինայի, իսկ 1-ը Վրաստանի քաղաքացիներ են:
Իսպանիայի ՆԳ նախարար Խորխե Ֆերնանդես Դիասը նշել է, որ վերջին տասը տարում Իսպանիայի ոստիկանությունը բռնագրավել է ԵՄ երկրների բռնագրաված կոկաինի 40%-ը և հաշիշի 75% -ը:







































