Քիմ Քարդաշյանը երկրորդ անգամ մայրացել է շաբաթ օրը. աստղը իր ամուսնուն՝ Քանյե Ուեսթին որդի է պարգևել: Ուրախալի նորությունը երևացել է Քիմի պաշտոնական կայքում: Երեխայի քաշի և հասակի մասին առայժմ տվյալներ չկան:
People լրատվամիջոցը մեջբերում է. «Ե´վ մայրը, և´ փոքրիկը գերազանց են զգում իրենց: Ծնողները երջանիկ են, նորածինը նրանց մոտ է՝ հիվանդասենյակում:
Քիմը ծննդաբերել է Լոս Անջելեսի Cedars-Sinai բժշկական կենտրոնում: Հիվանդասենյակի արժեքը, որտեղ ծննդաբերել է Քիմը, օրական 4 000 դոլար է:












































