Այս տարվա փետրվարին Քեյթլին Ջենները մեքենայով վրաերթի է ենթարկել մի քանի մարդու, ինչի արդյունքում մեկ մարդ մահացել է, ևս հինգը լուրջ վնասվածքներ են ստացել: Վթարի պատճառներից մեկը մեծ արագությունն էր, որով ռեալիթի շոուի աստղը վարում էր մեքենան: Սակայն Քեյթլինի մեղքը չի ապացուցվել, և նա մնացել է ազատության մեջ՝ հայտնում է spletnik.ru-ն:
Այժմ գործը այլ ընթացք է ստացել: Մահացածի ընտանիքը մեղադրանք է ներկայացրել Քեյթլին Ջեններին: Եթե նրա մեղքը ապացուցվի, ապա նրան սպառնում է առնվազն մեկ տարվա ազատազրկում՝ չկանխամտածված սպանության համար:














































