Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Տոմաշ Շատկովսկին հայտնել է, որ պաշտպանության նախարարությունը քննարկում է ՆԱՏՕ-ին դիմելու հնարավորությունը՝ երկրի տարածքում միջուկային զենք տեղակայելու խնդրանքով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ըստ նրա՝ Լեհաստանի ՊՆ-ում քննարկվում է, թե արդյոք արժե՞ խնդրանքով դիմել ՆԱՏՕ-ին՝ միջուկային զսպման ծրագրին մասնակցելու համար, Լեհաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով:
Լեհական ԶԼՄ-ները նշում են, որ Շատկովսկու մեկնաբանությունները Լեհաստանում պաշտոնատար անձի առաջին հայտարարությունն է՝ այդ ծրագրին Լեհաստանի մասնակցության ցանկության հետ կապված:









































