Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրի «Վալենսիա» – «Բարսելոնա»(1:1) հանդիպմանը մահացել է «չղջիկներ»-ի 43-ամյա երկրպագուն: Այս մասին տեղեկացնում է իսպանական «Marca»-ն:
Երկրպագուի մահվան պատճառը սրտի կաթվածն է: Մարզադաշտում նրան օգնություն են ցուցաբերել՝ սրտի մերսում կատարելով, որից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց: Երկրպագուն անմիջապես մահացել է:









































