Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադը չի կարող դիտարկվել որպես մաս երկրում ճգնաժամի երկարաժամկետ լուծման համար: Նման համոզմամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում:
Նրա խոսքերով՝ Սիրիայում սկսված քաղաքական գործընթացի նպատակն է երկրում «նոր կառավարությանն անցումը»: «Բարդ է նման լուծման մաս տեսնել» նախագահ Բաշար Ասադին՝ ասել է Սթոլթենբերգը:
«Նա պատասխանատվություն է կրում շատ սարսափելի արարքների համար, նրան չի կարելի ներկայացնել որպես երկարաժամկետ լուծման մաս»,- ասել է Սթոլթենբերգը:









































