Հովիկ Աբրահամյանը հուսով է, որ սահմանադրական փոփոխություններից հետո կշարունակի զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Այսօր` դեկտեմբերի 6–ին, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «այո» քվեարկելուց հետո պատասխանելով լրագրողների հարցին` արդյոք կառավարման համակարգի փոփոխությունից հետո պատրաստ է լքել վարչապետի պաշտոնը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ես հիմա վարչապետ եմ և հուսով եմ, որ ապագայում էլ վարչապետ կլինեմ»։
Լուսանկարը՝ Photolure-ի









































