Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրի «Վալենսիա» – «Բարսելոնա»(1:1) հանդիպմանը կատալոնացիների կազմում միակ գոլի հեղինակը դարձավ թիմի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը՝ սահմանելով անձնական ռեկորդ:
28-ամյա ֆուտբոլիստը մարզական կարիերայի ընթացքում առաջին անգամ կարողացավ գոլի հեղինակ դառնալ 8 խաղում անընդմեջ՝ այս ընթացքում խփելով 12 գնդակ:
Հիշեցնենք, որ Սուարեսն ավելի վաղ ելույթներ է ունեցել «Նասիոնալ»-ի, «Գրոնինգեն»-ի, «Այաքս»-ի ու «Լիվերպուլ»-ի կազմում:









































