ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կիրակի օրը հանդես կգա ահաբեկչության խնդրի վերաբերյալ իր ժողովրդին ուղղված հատուկ ուղերձով՝ գրում է bbc,com-ը:
Ինչպես ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ՝ նա ոչ միայն կներկայացնի Սան Բերնարդինոյի արյունալի միջադեպի հետաքննության մանրամասները, այլև կկիսի իր տեսլականը «ընդհանրապես ահաբեկչական սպառնալիքի մասին՝ թե որտեղից է այն գալիս և ինչպես պետք է այն հաղթահարել»:









































