Friday, 12 06 2026
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես

Սահմանադրության ընդունումից ավելի կարևոր է լինելու Ընտրական օրենսգրքի ընդունման հարցը

Դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով Հայաստանի քաղաքական համակարգի վերափոխումը ոչ միայն չի վերջանում, այլ միայն նոր է սկսվում: Սահմանադրությունը ընդամենը սահմանում է, որ ընտրությունները տեղի են ունենալու 100 տոկոս համամասնական ընտրակարգով, բայց թե ինչպիսին պետք է լինի այդ համակարգը, թողնված է Ընտրական օրենսգրքի կարգավորման վրա:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դրական արդյունքից անմիջապես հետո սկսվելու է ընտրական օրենսգրքի բարեփոխման աշխատանքը: Կառավարությունում արդեն սկսել են աշխատել այդ ուղղությամբ, ամենայն հավանականությամբ հունվարին խորհրդարանում կստեղծվի Ընտրական օրենսգրքի փոփոխություններով զբաղվող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով, որը ևս կմիանա նոր օրենսգրքի ստեղծմանը: Ժամանակը բավական կարճ է՝ մինչև հունիս նոր Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի:

Խորհրդարանական հանձնաժողովից առանձնապես շատ բան կախված չի լինելու, քանի որ այդ հանձնաժողովը պետք է քննարկի և առաջարկություններ ներկայացնի կառավարության կողմից խորհրդարան ներկայացվելիք Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ: Հանձնաժողովը ձևավորված կլինի ըստ խորհրդարանում քաղաքական ուժերի ներկայացվածության, ինչը նշանակում է, որ հանրապետականները հանձնաժողովում ավելի մեծ ներկայացվածություն կունենան, և կկարողանան անցկացնել ցանկացած առաջարկ, կամ թույլ չտալ անցանկալի առաջարկների ընդունումը:

Բայց տեխնիկական հարցերից բացի, կան նաև բովանդակային խնդիրներ, որոնցից ամենակարևորը համամասնական ընտրակարգի ձևն է: Բոլորի համար էլ պարզ է, որ կարևորը ոչ թե 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելն է, այլ թե համամասնական ընտրակարգի հատկապես որ տարբերակին նախապատվություն կտրվի: Կա դասական համամասնական ընտրակարգ, որի դեպքում ընտրողները գնում և քվեարկում են իրենց նախընտրած կուսակցության օգտին, և ըստ այդմ որոշվում է, թե որ կուսակցությունը քանի տոկոս և քանի մանդատ է ստացել խորհրդարանում: Բայց Հայաստանը առաջադիմական երկիր է, և այստեղ որոշել են հրաժարվել դասական մոտեցումներից:

Քաղաքական կուսակցությունները մտահոգություն ունեն, որ կարող է ընտրվել ոչ միայն ռեյտինգային քվեարկության մոդելը, որի դեպքում ընտրողը իր քվեով որոշում է ոչ միայն, թե որ կուսակցությանն է ձայն տալիս, այլ նաև՝ թե տվյալ կուսակցության ցուցակից կոնկրետ ում է ձայն տալիս: Այս մոդելը մտահոգություն է առաջացնում այն իմաստով, որ տարբեր տարածքային կլաններ կարող են իրար բախվել, իրարից ձայ փախցնելու համար: Այդ հնարավորությունը բացառելու համար խոսվում է այն մասին, որ Հայաստանը կարող է բաժանվել մի քանի խոշոր տարածքների, և յուրաքանչյուրում կլինի իր համամասնական ցուցակը: Սա մեծամասնականի և համամասնականի խառնուրդն է: Այս տարբերակի դեպքում խոշոր կլանների բախումը կբացառվի, քանի որ յուրաքանչյուր խոշոր կլան կպայքարի իր տարածքում, չբախվելով մյուսի հետ: Բայց այս տարբերակն էլ ձեռնտու չէ միջին և մանր կուսակցություններին: Նրանք ասում են, որ այս տարբերակի դեպքում իրենց ձայները կփոշիանան և կվերանա համամասնական ընտրակարգի առավելությունը, երբ Հայաստանը դառնում է մեկ միասնական ընտրատարածք և տրված ձայները գումարվում են:

Առանձին լուրջ տարաձայնությունների տեղիք կարող է տալ կանանց քվոտայի հետ կապված հարցը: Նախորդ ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր 6-րդը ցուցակում պետք է կին լիներ: Սակայն կանանց մի մասը հետագայում ինքնաբացարկ էր ներկայացնում՝ իր տեղը զիջելով տղամարդկանց: Հիմա որոշ կուսակցություններ ուզում են բացառել ինքնաբացարկի հնարավորությունը, կամ եթե կին թեկնածուն ինքնաբացարկ է ներկայացնում, ապա նրան փոխարինում է ոչ թե ցուցակի հաջորդ տղամարդ թեկնածուն, այլ հաջորդ կին թեկնածուն:

Ընտրական օրենսգրքով պետք է կարգավորվի նաև խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացվածության հարցը:

Սահմանադրությունը ընդամենը ասում է, որ նրանք պետք է ներկայացված լինեն խորհրդարանում, բայց թե ինչպես պետք է լինի նրանց ընտրության մեխանիզմը, դրա մասին ոչինչ ասված չէ: Կա տեսակետ, որ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները իրենց ցուցակներում պետք է ունենան ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, և պատգամավոր պետք է դառնա առավել շատ ձայն ստացած կուսակցության ցուցակում ընդգրկված փոքրամասնության ներկայացուցիչը: Հարց է նաև, թե հատկապես որ փոքրամասնությունը կամ փոքրամասնությունները պետք է ներկայացված լինեն խորհրդարանում:

Ընտրական օրենսգրքով պետք է կարգավորվի նաև ապագա խորհրդարանում քաղաքական մեծամասնության ձևավորման հարցը: Ըստ տեղեկությունների՝ Ընտրական օրենսգրքով սահմանվելու է, որ խորհրդարանական մեծամասնություն կարող է ձևավորել միայն առավել շատ ձայն ստացած կուսակցությունը, այսինքն՝ քաղաքական փոքրամասնությունները մեծամասնություն ձևավորելու իրավունք չեն ունենա, բացի այդ՝ սահմանվելու է, որ մեծամասնություն կարող են ձևավորել երեքից ոչ ավելի խորհրդարանական ուժեր:

Սրանք ընդամենը տարբերակներ են, բայց հիմա արդեն պարզ է, որ Ընտրական օրենսգրքի քննարկումը ավելի թեժ կարող է լինել, քան Սահմանադրության նախագծինը, քանի որ այս դեպքում բախվելու են քաղաքական ուժերի կենսական շահերը:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում