Երկար ժամանակ կանցնի մինչև ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը կոչնչացվի: Այդպիսի ենթադրություն է արտահայտել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը գերմանական Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում:
Նրա խոսքերով` միջազգային հանրության նպատակը ԴԱԻՇ-ի ոչնչացումն է: «Սակայն դրա համար անհրաժեշտ է ժամանակ, շատ ժամանակ: Ես չեմ կարող ասել, ամիսներ, թե տարիներ»,- ասել է նա: Իր հերթին, Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ ահաբեկիչների դեմ պայքարը պետք է լինի միաձուլված քաղաքական գործընթացի հետ, որը գործարկվել է Վիեննայում: «Տվյալ դիվանագիտական գործընթացն ունի առաջին հաջողությունները, սակայն դրա համար շատ ժամանակ կպահանջվի»,- նշել է նա:









































