Էներգետիկ ճգնաժամի և վառելիքի աճող գնի հետ մարդկանց սկսում են հետաքրքրել այլընտրանքային էներգիայի աղբյուրները, հայտնում է odditycentral.com-ը: Օրինակ մեծ թվով ուկրաինացի վարորդներ իրենց մեքենաներում օգտագործում են վառելափայտ` որպեսզի միջոցները խնայեն:
Ներկայումս ավտոմեքենաների արտադրությունը անցնում է էլեկտրականի, և որպես վառելիք փայտանյութ օգտագործելը հազիվ թե հանդիսանա պրակտիկ լուծում: Այս տեխնոլոգիան նոր չէ: Առաջին Համաշխարհային Պատերազմի տարիներին վառելափայտով ավտոմեքենաները բավականին հանրահայտ էին: Իսկ ներկա ժամանակներում մարդիկ մեծ մասամբ դա անում են, որպեսզի ապացուցեն որ դա հնարավոր է:
36-ամյա Չեռնիգովը անցած տարի իր հին Opel-ը վերափոխել է վառելափայտով աշխատող մեքենայի: Վառելիքի աճող գները նրա ամենօրյա աշխատանքի գնալը դարձրել էին թանկ հաճույք, այդ պատճառով նա որոշել է գտնել այլընտրանք: Մասնագիտությամբ ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ Չեռնիգովը գրականությունում և համացանցում երկու ամիս ուսումնասիրել է այդ թեման: Նա ասում է, որ վառելիքի այլընտրանքային համակարգ ստեղծելը շատ պարզ է:
Հավատանք թե ոչ, Չեռնիգովը ասում է, որ իր հին Opel-ը վարելն այժմ ոչ միայն ավելի էժան, այլ նաև շրջակա միջավայրի համար անվնաս է:
Դոնբասի շրջանից Սերգեյ Յագունը նախագծել է իր առաջին փայտ այրող մեքենան մի քանի տարի առաջ, և ասում է, որ իր հաջողութունից հետո շատերը հետևել են իրեն: Նա սկզբում վերափոխել է իր հին Լադան, և հետո անցել է Վոլգային:











































