«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Նորք Մարաշում զինված հանցախմբի կալանավորված անդամների թիվը հասել է 25-ի։ Վերջին տվյալներով՝ նոյեմբերի 28-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցախմբի կալանավորված անձանց թիվը 23-ն էր:
Նշենք, սակայն, որ ԱԱԾ-ն դեռ չի շտապում հրապարակել նոր՝ 2 կալանավորվածների անունները։
Ի դեպ, կալանավորվածներից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում։







































