ՀՀԿ խմբակցության գործարար-պատգամավոր Գարեգին Նուշիկյանը հետևում է Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքներին և կցանկանար, որ Հայաստանն ունենա ուժեղ ընդդիմություն, քանի որ դա պետք է դա կարևոր է երկրում հակակշիռների մեխանիզմի համար: Մեր դիտարկմանը, թե հենց ՀՀԿ-ն է ամեն ինչ արել՝ ընդդիմությանը թուլացնելու համար, Նուշիկյանը չհամաձայնեց:
Կենտրոնից ընտրված Գարեգին Նուշիկյանը «Այո»-ի շտաբի անդամ չէ, սակայն իր ընտրողների շրջանում «այո» է քարոզում, քանի որ հավատում է սահմանադրական փոփոխություններին: «Եթե չհավատամ, պետք է ես էլ թողնեմ, գնամ մեր երկրիը: Ես էլ իմ կողմից ինչ կարող եմ, անելու եմ որ այդ ամենը իրականություն դառնա»,-ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում









































