Այսօր հունական Սալոնիկի քաղաքի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել տեղի հայ ցուցարարների դեմ, ովքեր հավաքվել էին Թուրքիայի դեսպանատան մոտ: Այս մասին տեղեկացնում է enetenglish.gr կայքը:
Ոստիկանների և ցուցարարների միջև լարվածությունն առաջացել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված ցույցի ժամանակ:
Հունական ոստիկանությունն արցունաքաբեր գազ է կիրառել ակցիայի 250 մասնակիցների դեմ: Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանների կազմած շղթան՝ իրենց դիմումը դեսպանատան աշատակիցներին հաձնելու համար:
Նշենք, որ Հունաստանն այն երկրներից մեկն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: