Մեծ Բրիտանիան պայմանագիր է ստորագրել Հորդանանի հետ՝ արմատական իսլամիստ քարոզիչ Աբու Քադաթի արտահանձնման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է BBC News-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյին:
Մեյն ասել է նաև, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի Քադաթին արտահանձնի Հորդանանին: Նա պատրաստվում է դիմել երկրի Գերագույն դատարան՝ նրան երկրից «հանելու» թույլտվություն ստանալու համար: Եթե դատարանը մերժի, պայմանագիրը թույլ կտա իրականացնել արտահանձնումը առանց դատական համաձայնության:
Հորդանանում Քադաթին մեղադրում են ահաբեկչություն կազմակերպելու մեջ: Մեծ Բրիտանիան ձգձգում էր քարոզչի արտահանձնումը՝ պատճառաբանելով, որ Հորդանանում նրան անարդար կդատեն: