Սպառողների իրավունքների պաշպանությամբ զբաղվող բրազիլական Procon գործակալությունը հասել է նրան, որ դատարանը արագ սննդի ռեստորանների McDonald’s ցանցին տուգանել է 1.6 մլն դոլարով՝ Happy Meal մանկական ճաշերի գովազդի համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Procon-ի ներկայացուցիչների կարծիքով՝ Happy Meal-ին կից տրվող խաղալիքների գովազդը երեխաներին ստիպում է առավել հաճախ գնել ֆաստ-ֆուդ, ինչը կարող է վատ անդրադառնալ նրանց առողջության վրա:
Դատարան դիմելու հիմքում եղել է 2010 թվականի գովազդային արշավը, երբ McDonald’s-ի բրազիլական ռեստորանները սկսել են փաթեթներին «Ավատար» ֆիլմի հերոսներով խաղալիքներ կցել:
Procon-ի փաստաբանը կարծում է, որ մանկական հետաքրքրությունները մարքեթինգային նպատակներով կիրառելու անհրաժեշտություն չկա:
McDonald’s-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել դատարանի որոշումը: