Ամերիկացի միլիարդատեր ու բարերար Բիլ Գեյթսը բուռն վրդովմունք է առաջացրել Հարավային Կորեայում՝ չմտածված կերպով վիրավորելով այդ երկրի նախագահ Պակ Կին Հեին, հաղորդում է The Register-ը:
Ձեռքով բարևելով երկրի նախագահին՝ Microsoft ընկերության նախագահը մյուս ձեռքը չի հանել գրպանից, ինչը տեղի սովորույթների համաձայն՝ դիմացինի հանդեպ հարգանքի բացակայության դրսևորում է:
Սովորաբար այդ ժեստով Կորեայում ցանկանում են ցույց տալ, որ դիմացը կանգնած մարդը ավելի ցածր դիրք է գրավում, քան նա, ով ձեռքը պահում է գրպանում:
Կորեացի դիտորդների դժգոհությունն է հարուցել նաև այն, որ միլիարդատիրոջ կոստյումի կոճակները կոճկված չեն եղել: Անձամբ Գեյսթը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել կատարվածը:
Հայտնի է, որ նա ավելի վաղ ևս շատ խիստ չի հետևել դիվանագիտական էթիկայի կանոններին, իսկ գրպանները դրած ձեռքերը նրա «այցեքարտն» են դարձել: