Երեկ Իտալիայում կործանվել է Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչը, որը ՆԱՏՕ-ի հետ համատեղ ներգրավված է Լիբիայում իրականացվող գործողություններում: Դեպքը տեղի է ունեցել Սիցիլիայի Սիգոնելլա ավիաբազայում: Այս մասին հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը:
Այս պահին իտալացի մասնագետներն անցկացնում են քննություն` պարզելու կործանման պատճառները: Հայտնի է, որ այս վթարի հետևանքով տուժածներ չկան: Օդաչուին հաջողվել է ժամանակին կատապուլտ լինել:









































