ՀԱՀ Գերագույն դատարանը բավարարել է դատախազի պահանջն ու պարալիմպիկ խաղերի վեցակի չեմպիոն Օսկար Պիստորիուսին մեղավոր է ճանաչել իր ընկերուհուն դիտավորյալ սպանելու մեջ:
Այդպիսով, պայմանականորեն վաղաժամկետ ազատ արձակված հաշմանդամ ատլետը դարձյալ կբանտարկվի:
Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի էր ունեցել 2013-ի փետրվարի 14-ին, երբ Օսկար Պիստորիուսը հրազենից կրակել էր մոդել Ռիվա Ստինկամպին` կարծելով, թե կողոպտիչ է տուն մտել:






































