Thursday, 06 06 2024
Վրաստան-Ռուսաստան հսկիչ անցակետի անձնակազմը տարհանվել է հեղեղման պատճառով
Ի գիտություն կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների
«Ռուսաստանն ու Ադրբեջանն ավելի ու ավելի են դիվերսիֆիկացնում իրենց հարաբերությունները». Պուտին
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետին
Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ
Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
Միջազգային գործընկերների աջակցության կարիք ունենք՝ վերականգնման և վնասի փոխհատուցման առումով
ԱՕԿՍ-ի շենքը 10 տարով տրվում է վարձակալության՝ ամսական 15 մլն 450 հազար դրամով
Մ6 և Մ4 ճանապարհներն արդեն բաց են. Գնել Սանոսյանը՝ աղետի հետևանքների վերացման մասին
Մինչև 2029-ը կառուցելու ենք ֆուտբոլի 3 մարզադաշտ. վարչապետը՝ Հայաստան-Վրաստան համատեղ հայտի մասին
13:00
ԵՄ-ում մեկնարկում են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները
12:45
Լիզինգ` առանց տոկոսադրույքի
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր
ՀՀ արդարադատության նախարարը ցմահ դատապարտյալների հետ քննարկվել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր
Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնի
2018-ին կապանցիներին ես խոստացել եմ՝ ֆուտբոլը վերադառնալու է այնտեղ, խնդիր կար՝ կլուծենք
Միայն 2024 թվականին բյուջեից արդեն 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին՝ սուբվենցիոն ծրագրերի համար
Լուրերի օրվա թողարկում 12։00
Արմեն Ղազարյանն ընդունել է FRONTEX-ի պատվիրակությանը
Վլադիմիր Պուտինը կպայմանավորվի միայն Միացյալ Նահանգների հետ. ուկրաիանական «մսաղացը» կտեւի առնվազն եւս մեկ տարի
«Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը». Նիկոլ Փաշինյան
Վարչապետը թվարկեց, թե ինչ նախագծեր են իրականացվելու մարզերում սուբվենցիոն ծրագրերով
Կառավարությունը 2 մլրդ 426 մլն դրամ կհատկացնի19 համայնքի 22 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար
11:45
Guru քարտերը իջեցված սակագներով. նոր ակցիա Հայէկոնոմբանկից
11:30
Չեխիայում գնացքների բախման հետևանքով կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է հեղինակավոր մրցույթներում հաղթած բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանին
Սև ծովից ցիկլոն է ներթափանցել. սպասվում են անձրևներ
11:05
Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար

Թուրքերը դեռ պատրաստ չեն ասելու, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրք ֆոտոլրագրող Ումուդ Վեդաթը:

Ումուդ, շուտով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն է: Շատերի կարծիքով՝ հայ-թուրքական արձանագրություններից հետո թուրքերն ավելի շատ են սկսել խոսել Ցեղասպանության մասին, շատ ավելի մարդ գիտի տեղի ունեցածի մասին: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է փոխվել այս ընթացքում:

– Իմ կարծիքով՝ ոչինչ չի փոխվել. իմ մշակութային կյանքում ես փորձում եմ նոր գաղափարներ և նախագծեր ստեղծել, որոնք առնչվում են Ցեղասպանության և կորսված ժառանգության հետ: Իրականում իմ մշակութային գործունեության միջոցով ես հաճախ աշխատանք եմ տանում տարբեր տեսակի խտրականությունների դեմ: Օրինակ՝ այս օրերին մենք վավերագրական ֆիլմի ստեղծման ընթացքի մեջ ենք, որը հիմնված է բանավոր պատմությունների վրա, ինչպես նաև ներառում է պատմություն լքված հայկական եկեղեցու մասին։ Մարդիկ միշտ խոսում են Վան քաղաքի մեկ հայկական եկեղեցու մասին, սակայն Վանում եղել են հարյուրավոր այլ հայկական եկեղեցիներ: Ես Վանի գյուղերում հանդիպել եմ եկեղեցիների, որոնք նույնպես անհետանում են պատմությունից: Սրա պատճառը քաղաքականությունն է, որն արդեն հարյուր տարի է, ինչ շարունակվում է: Ֆիլմը պատմում է, թե ինչպես է բնակչությունը փոփոխվում հենց Ցեղասպանության խնդրի հետ կապված՝ կենտրոնանալով վշտի վրա: Ես նկարահանում եմ այդ վավերագրական ֆիլմը ոչ թե Ցեղասպանության փաստn արձանագրելու համար, քանի որ առողջ մարդիկ արդեն իսկ ընդունում են այդ փաստը, այլ նրա համար, որ Թուրքիայում մեծամասնությունը որևէ պատկերացում չունի, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին: Այսպիսով, իմ թիրախային խումբը ոչ միայն դուք կամ ես եմ, կամ այն մարդիկ, ովքեր գիտեն ճշմարտությունը, այլ նաև ես փորձում եմ իրազեկել նրանց, ում հանրապետական քեմալական համակարգը սուտ պատմություն է մատուցում։ Հենց դրանք են իմ թիրախային խմբերը, և ես ցանկանում եմ «ապտակել» նրանց ուղեղներին:

– Ումուդ, շատերը վտանգ են տեսնում Թուրքիայի սահմանադրության 301 հոդվածի մեջ. հոդված, որով դատեցին Հրանտ Դինքին, հոդված, որը սպառնում է «Ակօսի» խմբագիր Քոփթաշին, երբ ցանկացած միտք փաստացի գրաքննվում է: Սա արդյո՞ք ցույց չի տալիս ժողովրդավարական արժեքներից Թուրքիայի հեռու լինելը՝ չնայած Եվրամիությանն անդամագրվելու նրա փորձերին:

– Ինչպես արդեն վերը նշեցի, Թուրքիայի Հանրապետության համար սա նույնպես լավ առիթ է, որ երկրի ցանկացած արխիվ կարող է համարվել ինչ-որ բանի ապացույց։ Այդ պատճառով ես նախընտրում եմ աշխատել բանավոր պատմությունների հետ: Այնուամենայնիվ, հարյուր տարիների ընթացքում փորձ էր արվում ստեղծել թուրք ժողովուրդ, քանի որ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում գոյություն չուներ թուրք ազգայնականություն, այն իսլամական կայսրություն էր, և ամեն ինչ կառուցվում էր գաղափարական այդ հենքի վրա: Բայց եթե նրանք կարողանային ձևավորել թուրք ազգայնականություն, միգուցե դա բավական կլիներ վերահաստատելու օսմանյան իշխանությունը. ամեն դեպքում՝ դա այլ խոսակցության թեմա է:

Այնուամենայնիվ, ես ցանկանում եմ ասել, որ հարյուր տարիների ընթացքում թուրքական քաղաքականությունը հիմնված է եղել ռազմականացման և ասիմիլյացիայի վրա։ Թուրքիան փորձում էր մոռացնել տալ Ցեղասպանության փաստը նաև այլ փոքրամասնությունների միջոցով, քանի որ վերջիններս, օրինակ՝ քրդերը կամ այլ փոքրամասնություններ, որոնք ապրում են Թուրքիայի սևծովյան շրջանում, դառնում են ավելի թուրք, քան մերօրյա իրական թուրքերը: Ես եմ ատում ազգայնականությունը, բայց ես չեմ կարող մեղադրել նրանց արմատներին, քանի որ դա գոյատևման խնդիր է՝ ընդունել ասիմիլյացիան, այնուհետև ապրել կամ մահանալ: Այդ պատճառով մեր կրթական համակարգում ներգրավված է եղել նաև քաղաքականությունը և փորձ է արվել մոռացնել տալ ամբողջ պատմությունը:

Կարսում, Անիի ավերակներում դուք հայոց պատությանը վերաբերող ոչինչ չեք կարող տեսնել, ոչինչ նշված չէ, միայն ասվում է Ուրարտու։ Սա է պատճառը, որ շատ մարդիկ մեծանում են այդ գաղափարներով: Նրանք անգամ չեն կարող որևէ կարծիք ունենալ այդ ամենի մասին, քանի որ ոչ ոք նրանց չի պատմել պատմությունը, ոչ մի խոսք չկա Թուրքիայում հայերի մասին, և եթե դուք տասը տարի առաջ գյուղացներին հարցնեիք հայկական ժառանգության մասին, ոչինչ չէին իմանա։ Ինչպես ասացի, հարյուր տարի է անցել, որոնց ընթացքում երբեք չի խոսվել Ցեղասպանության մասին: Այսպիսով այն մոռացության է մատնվել, կորել է: Եթե տասը տարի առաջ սովորական թուրք ընտանիքին հարցնեիք իրենց որդուն ռազմական գործունեության մեջ ներգրավելու մասին, կասեին՝ անշուշտ, տղան պետք է բանակ գնա, և կհպարտանային դրանով, քանի որ նա կպաշտպաներ մեր երկիրը։ Բայց տարիներ անց քուրդ ժողովրդի հետ պատերազմի արդյունքում այդ սովորական ընտանիքները սկսեցին հասկանալ, որ ինչ-որ մի բան այն չէ այն ամենում, ինչ իրենց ներկայացվում է: Քսան տարի է այս պատերազմը շարունակվում է, և՝ ոչ մի փոփոխություն: Եվ այժմ այդ նույն ընտանիքները չեն ցանկանում իրենց տղային ուղարկել բանակ, որտեղ նա անիմաստ կարող է զոհվել:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները, կարծում եմ, կարող են լուծում ստանալ, երբ կունենան քաղաքական երանգավորում, ինչը պետք է առաջանա երկու երկրների հանրային պահանջի արդյունքում: Այդ պատճառով ՀԿ-ները և արվեստագետները պետք է իրենց ուժերի ներածի չափով անեն ամեն հնարավորը:

Եթե խոսենք իմ մասին, ես փորձում եմ ստիպել, որ թուրք ժողովուրդը զգա Ցեղասպանության վիշտը։ Դուք մեծացել եք պատմությամբ, բայց այստեղ այդ մասին մեծամասնությունը գաղափար չունի: Դա տաբու է Թուրքիայում: Տասը տարի առաջ եթե ինչ-որ մեկն ինձ ասեր, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցույց է լինելու, չեմ կարծում, որ հավատայի։ Այդ տարիներին հանրության մեջ քրդերեն խոսելիս քեզ կարող էին ծեծել, բայց այսօր հանրային գիտակցությունը մեզ բերել է այս կետին:

– Ի՞նչ եք կարծում, եթե թուրք մտավորականները սկսեն իրենց կարծիքն ազատորեն արտահայտել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, թուրք հասարակական կարծիքը կփոխվի՞։

– Ոչ, որովհետև թուրքերը դեռ պատրաստ չեն ասելու, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է, բայց մենք միշտ մոռանում ենք մի բան. նրանք նույնիսկ չգիտեն՝ ինչ է ցեղասպանությունը և ինչ է վիշտը: Ցավոք, «ցեղասպանությունը» նրանց համար լոկ բառ է: Բայց նաև հասկանալի է, որ առաջին քայլը պետք է լինի թուրքերի կողմից: Շատ թուրք մտավորականներ պետք է խոսեն նրա մասին, թե ինչ է տեղի ունեցել: Մտավորականների զգալի հատվածը դեռևս փորձում է կատարվածը միակողմանի նկարագրել, բայց այս օրերին աճում է այն մտավորականների թիվը, ովքեր բարձրացնում են այս հարցը: Ինձ հուսադրում է այն, որ այս օրերին տարբեր քաղաքական ուղղություններ ներկայացնող մտավորականներ մեկ խնդրի շուրջ են համախմբվում: Օրինակ՝ մինչ Հայաստան գալը և այդ վիշտը զգալը ես էլ միակողմանի էի մտածում, սակայն ես էլ եմ փոխվել: Նկատի ունեմ, որ մինչ գալս ես նույնիսկ հնարավորություն չեմ ունեցել խորապես զգալու այդ վիշտը: Մենք պետք է սովորենք խոսել ճշմարտության մասին, քայլ իրականացնել: Եվ սա դեռևս միակ բանը չէ, որը ցույց է տալիս մեր ժողովրդավարության թերացումները։ Այդ պատճառով մենք պահանջում ենք փոխել այն սահմանադրությունը, որը կազմվել էր թուրք զինվորականության կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում