Հյուսիսային Կորեան հակատանկային սպառազինություն է կուտակում Հարավային Կորեային սահմանակից տարածքում: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով չինական հեռուստաալիքը:
Չորեքշաբթի առավոտյան չինական Beijing TV հեռուստաալիքը ցույց է տվել, թե ինչպես են Հյուսիսային Կորեայի զինվորականները հսկայական բետոնե սյուներ կառուցում սահմանակից տարածքում: Հեռուստաալիքի կարծիքով՝ ռազմական գործողություններ սկսելու դեպքում պատնեշները կպահեն Հարավային Կորեայի տանկերը և այլ տեխնիկան:
Չինական հեռուստաալիքը ենթադրում է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը պատրաստվում է պատերազմի: