Ոստիկանությունը ձերբակալել է Բելգորոդում վեց մարդու սպանության մեջ կասկածվող տղամարդուն: Ինչպես տեղեկացվում է, ձերբակալության ժամանակ նա վիրավորվել է:
«Կասկածյալը ձերբակալվել է շրջափակված տարածքից բեռնատար գնացքով դուրս գալու փորձի ժամանակ: Ոստիկանության աշխատակիցները ճանաչել են նրան և նրան ձերբակալելու միջոցներ են ձեռնակել, որի ժամանակ հանցագործը ոստիկաններից մեկին դանակով վիրավորել է»,- տեղեկացրել է ՌԴ-ն ՆԳ նախարարության մամլո ծառայությունը։