Monday, 13 07 2026
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ
Հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից

Սկսվում է նյարդերի պայքար

«Նոր Հայաստան» միավորումն այսօր պատրաստվում է Հայաստանում սկսել անհնազանդության պայքար, որը, ըստ նախաձեռնողների, պետք է հանգեցնի նախ դեկտեմբերի 6-ին սահմանադրական հանրաքվեի կասեցման, իսկ հետո նաև իշխանության հեռացման և նոր ընտրությունների՝ արտահերթ ընտրությունների: «Նոր Հայաստան» միավորման շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը երեկ հայտարարել է, որ հույս ունի կհաջողի կասեցնել հանրաքվեն, իսկ հետո անցնել իշխանության «կապիտուլյացիայի» շուրջ բանակցությունների:

Իշխանությունները երեկ ցույց են տվել, որ իրենց պլանները այլ են, և իրենք չեն պատրաստվում կապիտուլյացիայի: Ոստիկանապետ Վովա Գասպարյանի մոտ երեկ տեղի է ունեցել հանրապետական խորհրդակցություն, որին մասնակցել են մինչև անգամ մարզային ոստիկանության պատասխանատուները: Ոստիկանությունը նաև հաղորդագրություն-հայտարարություն է տարածել, որ հետևելու է մեկնարկող գործողություններին և Ազատության հրապարակում անցկացվող հավաքի ընթացքում տարբեր սադրանքները կանխելու է:

Մի քանի օր առաջ իշխանությունը հայտարարեց զինված բանդայի վնասազերծման մասին՝ հայտարարելով, որ պատրաստվում էին Հայաստանի մի շարք տեղերում իրականացնել զինված հարձակումներ, այդ թվում՝ գրոհներ և՛ պետական պաշտոնյաների, և՛ պետական հաստատությունների վրա: Այդ հիմքով առ այսօր իրականացվում են անվտանգության միջոցառումներ և ձերբակալվում են տարբեր անձինք: Ոչ պաշտոնական տեղեկություններ եղան, որ այդ ամենը կապված է ընդդիմադիր ուժերից մեկի հետ և արվում է հենց դեկտեմբերի 1-ին ընդառաջ: Սակայն ԱԱԾ պետի տեղակալը հայտարարեց, որ այս պահին որևէ ուժի հետ կապի տեղեկություններ չկան: Չի բացառվում, որ իշխանությունները, այսպես ասած, կախ են տվել գործը՝ ընդդիմությանը կառավարելի պահելու համար, կտրուկ գործողությունների դեպքում «կապերն» արագ գտնելու հեռանկարով: Մյուս կողմից՝ նաև չի բացառվում, որ իշխանությունների խնդիրը պարզապես նման հիմքով ընդամենը ընդհանուր վերահսկողության դաշտը սահմանելն էր:

Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ այսօր մեկնարկում է որոշակի մի դիմակայություն, որը ժամանակի մեջ անկասկած կունենա ժամանակային որոշակի տևողություն, ինչպես օրինակ՝ Բաղրամյան փողոցի շարժումը: Սա կլինի յուրօրինակ նյարդերի պայքար, որում, իհարկե, խնդիրը կլինի այն, թե ում նյարդերը առաջինը տեղի կտան, և ինչպիսին կլինեն այդ տեղի տալու դրսևորումները: Միաժամանակ մեծ է հավանականությունը, որ ի վերջո կպարզվի, որ հերթական անգամ քաղաքական խաղը կառուցվել է հասարակության նյարդերի վրա: Համենայնդեպս, ակնհայտ է մի բան, որ մեթոդաբանության և ձևի տեսանկյունից այն, ինչ մեկնարկում է այսօր, մեկ անգամ չէ, որ փորձ է արվել իրականացնել երեկ: Իհարկե այն, որ նախկինում անհաջող փորձեր են եղել, բոլորովին չի կարող նշանակել, որ ինչ-որ մի փորձ չի պսակվի առավել հաջող ընթացքով ու արդյունքով:

Համենայնդեպս, հերթական անգամ հասարակությանն առաջարկվում են ոչ թե նոր քայլեր, այլ նոր անուններ կամ անունների, այսպես ասած, նոր կազմավորում կամ հաջորդականություն: Նոր անունները ինչքանով նոր արդյունքների կարող են բերել ընդդիմության և իշխանության պայքարում՝ հասարակության համար կարևոր արդյունքների, իհարկե ժամանակը ցույց կտա, և, մեծ հաշվով, սրա համար երկար սպասել պետք չի լինի իհարկե, ու եթե ոչ սկիզբը, ապա հետագա մի քանի օրերը անկասկած հասարակությանը կտան որոշակի հետևությունների առիթներ, ինչը կամ կբերի, այսպես ասած, հասարակական հետաքրքրության և մասնակցության խթանման, կամ էլ հակառակին, այսինքն՝ որոշակի հիասթափության:

Բոլոր դեպքերում, թող տարօրինակ չհնչի, սակայն այստեղ, այսպես ասած, փայտը երկու ծայր ունի, և նմանօրինակ գործընթացներում հասարակությունը, մեծ հաշվով, միշտ էլ շահողի դերում է, քանի որ եթե կոնկրետ արդյունքներ էլ անգամ չեն լինում, ապա գոնե հասարակությունը ինքնին հարստանում է ևս մեկ փորձով, հասարակական փորձն ու իմաստնությունը ավելանում է ևս մեկ միավորով: Եվ այս առումով, նոր շարժումը կամ նոր գործընթացը եթե անգամ ոչ մի բան չտա հասարակությանը, ապա առնվազն փորձի առումով, իհարկե, ևս մեկ քայլ առաջ կլինի: Պարզապես այդ դեպքում խնդիրն այն կլինի, որ հասարակությունը կշարունակի փորձ կուտակել, իշխանությունները կուտակել հարստություն հասարակության ու պետության հաշվին, իսկ պետությունն էլ կշարունակի կուտակել տարաբնույթ խնդիրներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում