Thursday, 06 06 2024
Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
Միջազգային գործընկերների աջակցության կարիք ունենք՝ վերականգնման և վնասի փոխհատուցման առումով
ԱՕԿՍ-ի շենքը 10 տարով տրվում է վարձակալության՝ ամսական 15 մլն 450 հազար դրամով
Մ6 և Մ4 ճանապարհներն արդեն բաց են. Գնել Սանոսյանը՝ աղետի հետևանքների վերացման մասին
Մինչև 2029-ը կառուցելու ենք ֆուտբոլի 3 մարզադաշտ. վարչապետը՝ Հայաստան-Վրաստան համատեղ հայտի մասին
13:00
ԵՄ-ում մեկնարկում են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները
12:45
Լիզինգ` առանց տոկոսադրույքի
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր
ՀՀ արդարադատության նախարարը ցմահ դատապարտյալների հետ քննարկվել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր
Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնի
2018-ին կապանցիներին ես խոստացել եմ՝ ֆուտբոլը վերադառնալու է այնտեղ, խնդիր կար՝ կլուծենք
Միայն 2024 թվականին բյուջեից արդեն 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին՝ սուբվենցիոն ծրագրերի համար
Լուրերի օրվա թողարկում 12։00
Արմեն Ղազարյանն ընդունել է FRONTEX-ի պատվիրակությանը
Վլադիմիր Պուտինը կպայմանավորվի միայն Միացյալ Նահանգների հետ. ուկրաիանական «մսաղացը» կտեւի առնվազն եւս մեկ տարի
«Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը». Նիկոլ Փաշինյան
Վարչապետը թվարկեց, թե ինչ նախագծեր են իրականացվելու մարզերում սուբվենցիոն ծրագրերով
Կառավարությունը 2 մլրդ 426 մլն դրամ կհատկացնի19 համայնքի 22 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար
11:45
Guru քարտերը իջեցված սակագներով. նոր ակցիա Հայէկոնոմբանկից
11:30
Չեխիայում գնացքների բախման հետևանքով կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է հեղինակավոր մրցույթներում հաղթած բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանին
Սև ծովից ցիկլոն է ներթափանցել. սպասվում են անձրևներ
11:05
Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Ուղիղ. Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն. միջազգային գիտաժողով
10:45
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Ադրբեջանի քաղհասարակության անդամների շարունակական ձերբակալություններով․ Մեթյու Միլլեր
Մայրաքաղաքի առանձին հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների գործունեությունը
ԵԽ զեկույցի համաձայն՝ Թուրքիան ազատազրկման ամենաբարձր մակարդակն ունի, Հարավային Կովկասում Հայաստանի ցուցանիշն ամենացածրն է

Եթե անցնեն օրենքի սահմանները, կավարտվեն քաղաքական գործընթացները. ՀՀԿ-ական պատգամավոր

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների քարոզչությանը, կարծիք հայտնեց, որ և «այո»-ի, և «ոչ»-ի կողմնակիցները հավասարապես կարողանում են ներկայացնել իրենց դիրքորոշումները. «Իսկ թե որ դիրքորոշումն է գերակշռում, ապա խորհուրդ կտամ սպասել ևս մի քանի օր, և դեկտեմբերի 6-ը կտա բոլոր հարցերի պատասխանները»:

«Մեր հանրապետությունում հանրային պահանջը չէ, որ ծնում է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն: Հանրությունն, իհարկե, ունի բազում խնդիրներ, և դաշտը բավականին նեղ է, բայց սա ամենևին չի նշանակում, որ պատասխանատու մարդիկ չպետք է գնային այս փոփոխություններին»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին՝ արդյոք իշխանությունները մտավախություն չունե՞ն դեկտեմբերի 1-ին մեկնարկելիք հանրահավաքներից, Արտակ Դավթյանը պատասխանեց. «Մենք բազմիցս ենք ականատես եղել աշխարհացունց հայտարարությունների: Ի վերջո՝ դեկտեմբերի 6-ն էլ կգա կանցնի: Ինչ վերաբերում է վաղվա հավաքներին, ապա դա իրենց մարտավարությունն է, իրենց իրավունքը, սակայն եթե այդ իրավունքների իրացումը խանգարի այլոց իրավունքներին, և անցնեն օրենքի սահմանը, ես կարծում եմ՝ այստեղ կավարտվեն քաղաքական գործընթացները, և կգա իրավական գործընթացը, որի համար կան իրավապահներ, որոնք կգործեն իրենց վերապահված իրավունքների և լիազորությունների շրջանակներում»:

Նրա խոսքով՝ Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և կլինի այնպես, ինչպես ժողովուրդը կորոշի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում