Ապրիլի 26-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի մասում դանակից ստացած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 26-ամյա Թադևոս Ո.-ն:
Պարզվել են, որ նույն օրը, ժամը00©25-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում Թադևոս Ո.-ին դանակահարել է 27-ամյա Անդրանիկ Չ.-ն:
Անդրանիկ Չ.-ն ներկայացել է բաժին և հանձնել դանակը:
Կատարվում է նախաքննություն:









































