Friday, 07 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Հայաստանի տնտեսության նոր մարտահրավերը

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի իշխանական նշաձողը սահմանվել է մի քանի շաբաթ առաջ, երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հրապարակավ հաստատեց, որ ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի առաջ դրված է 700 հազար ձայն ապահովելու կամ, այսպես ասած, «խփելու» խնդիր: Իշխանությունները, ամենայն հավանականությամբ, այդ խնդիրը կլուծեն, և, ըստ էության, այժմ հարցը ավելի շատ այն է, թե ինչ է արժենալու դա, ինչ գին են վճարելու այդ լուծման համար պետությունն ու հասարակությունը:

Խոսքն այն մասին է, որ ցանկացած կեղծված կամ, այսպես ասած, ապահովված համապետական քվեարկություն ունի իր գինը: Գին այստեղ միայն ընտրակաշառքներով չէ, որ ձևավորվում է: Գնի ձևավորման գործոնները շատ են, քանի որ քվեարկության ցանկալի արդյունքի հնարավորինս անաղմուկ կազմակերպումը պահանջում է շատ մանրակրկիտ կազմակերպչական աշխատանքներ տեղերում՝ թաղ առ թաղ, բակ առ բակ: Սա նշանակում է ֆինանսներ կազմակերպչական այլ աշխատանքների համար, այսինքն՝ կազմակերպիչների մոտիվացիա: Այլ կերպ ասած՝ ընտրակաշառքի 5 հազար դրամները ստանում են բնակիչները, քաղաքացիները, իսկ արդեն 500 հազար դրամները կամ 5 հազար դոլարները ստանում են կազմակերպչական մեխանիզմի ավելի վեր կանգնած պտուտակները, որոնց ուսերին է այդ ամենի ապահովումը:

Այսինքն՝ ամեն համապետական քվեարկություն ենթադրում է հենց այս թաղային, համայնքային, բակային շրջանակների ֆինանսատնտեսական շահագրգռություն, մոտիվացում: Այս պարտականություններն էլ դրվում են համապատասխան օլիգարխ-ֆեոդալների վրա, որոնք տվյալ շրջանի պատասխանատուն են: Այսինքն՝ սա նշանակում է նաև օլիգարխների մոտիվացում:

Ընդհանուր առմամբ մոտիվացիոն մի ուղղությունը կամ գործոնը պարզ է`իշխանությունները պետք է հաղթեն ամեն անգամ, այլապես ամեն պարտություն կարող է լինել վերջինը իշխանական կյանքում: Սակայն զուտ այդ մոտիվացիան իհարկե քիչ է, որովհետև ֆինանսատնտեսականը այն երաշխիքն է, որ հաղթանակը հենց իրենցն է, այսինքն՝ հենց իրենց իշխանությանը, ոչ թե իրենք հաղթանակ են ապահովում մեկ ուրիշ իշխանության համար:

Եվ այսպես, ձևավորվում է ամեն մի համապետական քվեարկության «խփելու» գինը, կոնկրետ ինքնարժեքը: Իսկ սա արտահայտվում է կա՛մ նոր բիզնես-քվոտաներով, կա՛մ նոր իշխանական քվոտաներով, որոնք ենթադրում են բիզնես-փաթեթներ կամ ուղղակի կանխիկ վճարումներ, կամ նոր հնարավորություններ՝ առկա բիզնեսներով ավելի շատ գումար վաստակելու համար, ասենք՝ ավելի քիչ հարկ վճարելով կամ ապրանքների և ծառայությունների գները բարձրացնելով: Ամենքին տրվում է ըստ ընդհանուր արդյունքում նրանց ապահոված ցուցանիշների:

Այսպիսով, եթե առջևում համապետական քվեարկություն է, ապա սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը առաջիկայում գին է վճարելու դրա համար: Այն տնտեսությունը, որի ծանր վիճակի և լրջագույն մարտահրավերների մասին իշխանությունները հայտարարում են արդեն բացահայտորեն՝ չընկնելով ավելորդ ձևականությունների հետևից: Այսինքն՝ այդ պայմաններում ակնհայտ է, որ վճարելու է առանց այդ էլ անվճարունակ տնտեսությունը:

Այդպիսով, սահմանադրական հանրաքվեն Հայաստանի տնտեսության համար դառնում է ինքնին կամ ինքնըստինքյան մի նոր մարտահրավեր: Ինչ խոսք, ոչ բոլորին է հատուցվում ֆինանսատնտեսական տեսքով: Կան, իհարկե, պատասխանատուներ, որոնց իշխանությունը վարձահատույց կլինի ներված մեղքերով, կոծկվող քրեական գործերով:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում