ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանն այսօր հայտարարել է, թե ճանապարհային ոստիկանության լուծարման մասին որոշում չկա: Սակայն նշել է նաև, որ ուսումնասիրվում է միջազգային փորձը, քանի որ այսօր պարեկապահակային և ճանապարհային ոստիկանություն կա, որոնք երկուսն էլ արտաքին ու շրջիկ ծառայություն են իրականացնում, առաջանում է դրանց օպտիմալացման կարիք: Օսիկյանի խոսքերով, հնարավոր է այդ երկու ծառայությունները միավորվեն: «Պետք է կիրառվի այս փորձը, որից հետո, եթե այն արդյունավետ լինի, մենք կմտածենք այս երկու ստորաբաժանումների որոշ գործառույթներ միավորելու համար»,-հայտարարեց նա` հավելելով, որ հարցը ներկայում ուսումնասիրման փուլում է:








































