Wednesday, 01 07 2026
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել

«Ռուսական ինքնաթիռի ոչնչացումը պատահական չի եղել, դրան նախապես պատրաստվել են». ԵԱՀԿ երևանյան ղեկավար

Մեր հարցերին պատասխանում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը:

– Ի՞նչ եք կարծում՝ ՆԱՏՕ-ում նախապես իմացե՞լ են Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռը խոցելու մասին։

– Եզրակացություններ անելու համար նախ պետք է ավելի հստակ և ավելի մանրամասն տեղեկատվություն ունենալ տեղի ունեցածի վերաբերյալ։ Իսկ եզրակացությունները կլինեն, իհարկե, լուրջ, քանի որ նման միջադեպերը անհետևանք չեն թողնում ոչ մի տեղ, ոչ մի երկրում, ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Չինաստանում…

– Ինչպե՞ս դա կանդրադառնա ԵԱՀԿ երկրների  հարաբերությունների վրա։

– Եկեք սկզբում տեսնենք, թե ինչպես դա կարող է անդրադառնալ ՆԱՏՕ-ի երկրների հարաբերությունների  վրա՝ նկատի ունենալով, որ ՆԱՏՕ-ն հանդես է եկել ոչ միաձայն ընդունված որոշմամբ, և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դիտողություն են արել, քանի որ նրա ելույթում արտահայտված առաջին դիրքորոշումը  համաձայնեցված չի եղել բոլոր անդամների հետ։ Դա նշանակում է, որ ոմանք հետևել են այդպիսի գծի, մյուսները չեն համաձայնել այդ գծին, ուստի կարծում եմ, որ այժմ պետք է դեռ մտածել, կշռադատել, նայել բոլոր նյութերը, և դրանից հետո նոր…

Ընդամենը մեկ օրինակ բերեմ, դուք պրոֆեսիոնալ եք՝ դատեք ինքներդ. ինչպես կարելի է օդանավի խոցման հենց սկզբից նկարել մինչև վերջ։ Դա պատահական չի լինում։ Այստեղ ամեն ինչ պրոֆեսիոնալ մակարդակով է կատարվել։ Եթե դա պրոֆեսիոնալ է արվել, նշանակում է՝ դրան պատրաստվել են։ Եթե դրան պատրաստվել են, նշանակում է՝ պետք է դրան մոտենալ այլ դիրքորոշումից։ …Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է, որ այնտեղ է արդեն ուղարկել «Մոսկվա» հրթիռային հածանավը, որը զինված է C-300-ի ծովային տարբերակով, որոնք գործում են շատ մեծ հեռավորության վրա, և ռուս զինվորականները նախազգուշացրել են, որ եթե լինի ինչ-որ ինքնաթիռ և անմիջական սպառնալիք, առանց նախազգուշացման կհարվածեն։ Հիմա պետք է սպասել։

– Ի՞նչ եք կարծում՝ ում էր դա ձեռնտու։

– Դժվար է ասել: Պուտինը նույնպես ասել է, որ դժվար է ասել, թե ում էր դա ձեռնտու: Քանի որ Թուրքիան սպառազինությամբ և պաշտպանունակությամբ երկրորդ երկիրն է ՆԱՏՕ-ում, չեմ կարծում, թե դա ձեռնտու էր Թուրքիային։ Նրանք չափազանց շատ խնդիրներ ունեն, խնդիրներ քրդերի հետ… Այժմ սկսում են բացահայտվել շատ նորանոր բաներ, ո՞վ է նավթ գնել ԴԱԻՇ-ից, մենք արդեն գիտենք, և այժմ ես պաշտոնապես հայտարարում եմ՝ Թուրքիան է գնել, և թեկուզ չնչին գնով, համենայնդեպս ստացվում է, որ ֆինանսավորել է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում