Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Գեորգի Կվիրկիաշվիլին և Էլմար Մամեդյարովը Թբիլիսիում քննարկել են համագործակցության հարցերը։ Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
«Երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել են Վրաստանի ու Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունները և համագործակցության խորացման հեռանկարները»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի արտգործնախարարը Թբիլիսի է ժամանել՝ մասնակցելու համար «Արևելյան գործընկերության» ոչ պաշտոնական երկխոսության 6-րդ հանդիպմանը։









































