Tuesday, 30 04 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

Հոկտեմբերի 27-ը, Ռ. Քոչարյանը և «ՀՀ պետանվտանգության սպառնալիք» Ալեքսանդր Վարպետյանը (տեսանյութ)

Արդեն շուրջ 11 տարի ֆրանսահայ անվանի ազգաբան, «Էություն» միաբանության նախագահ Ալեքսանդր Վարպետյանի մուտքը հայրենիք արգելվում է, նա հայտնվել է այդպիսի անձանց «սև ցուցակում»: Շուրջ տասնմեկ տարի ազգաբանի բոլոր դիմումները՝ ուղղված ՀՀ պատկան մարմիններին, պաշտոնյաներին, մնում են անպատասխան, իսկ հայրենիք մուտքի արգելքը պատճառաբանում են նրանով, որ գործիչը «ՀՀ պետական անվտանգությանը լուրջ սպառնալիք» է:

Վերջին անգամ այդ պատճառաբանությունը վերստին հնչեցրին ապրիլի 4-ին, երբ Ալեքսանդր Վարպետյանը Թուրքիայից ժամանեց Երևան և բառացիորեն մի քանի օր մնաց «Զվարթնոց» օդանավակայանի տարանցիկ սրահում՝ քնելով երկաթապատ աթոռների վրա, որտեղ նրան նույնիսկ չտրամադրվեցին ՀՀ օրենքով նախատեսված ո՛չ հատուկ կացարան, ո՛չ անգամ հասարակ մի ծածկոց: Հարցն այնքան մեծ հնչեղություն ձեռք բերեց և զարմանք առաջացրեց, որ այդ օրերին «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքից հետո մի շարք գործիչներ շտապեցին օդանավակայան՝ պարզելու, թե իրականում որն է խնդիրը: Իսկ իրականում ոչինչ էլ չպարզվեց. Վարպետյանը ստիպված եղավ վերադառնալ Թուրքիա: Այս պահին Ալեքսանդր Վարպետյանը Թուրքիայում է, իսկ շուտով ճարահատյալ կվերադառնա Մարսել:

«Առաջին լրատվական»-ին հաջողվեց կապ հաստատել Թուրքիայում ժամանակավոր բնակություն հաստատած Ալեքսանդր Վարպետյանի հետ և խոսել Հայաստան իր մուտքը խոչընդոտելու պատճառների մասին: Նրա փոխանցմամբ` այս տարի եկել էր հայրենիք՝ մասնակցելու ՀՆՀԽ խմբի նախաձեռնած իր 70-ամյա հոբելյանին: Առավել ևս, որ նրանք դիմել էին ՀՀ նախագահին, այնտեղից հայցը ուղարկվել էր մշակույթի նախարարություն, որն էլ պաշտոնապես չէր առարկել: Սակայն, նրա խոսքով, ԱԱԾ-ն հարցը լուծեց այլ կերպ, և անգամ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանն ուղղված միջնորդությունը մնաց ապարդյուն: Վերջինիս համոզմամբ` իրեն վտարելն ու իր նկատմամբ հետապնդումները, բացի իր ազգամշակութային և ոգեգաղափարական գործունեությունից, անմիջականորեն առնչվում են Հոկտեմբերի 27-ի պետական ոճրագործության հետ

Սկսելով ավելի վաղ անցյալից՝ Վարպետյանն ասաց, որ Հայաստանում զբաղվում էր մշակութային և լուրջ գաղափարական գործունեությամբ՝ որպես «Էություն» Ազգային իմաստության տաճարի հիմնադիր և նախագահ (մինչև 1999թ.): Բայց, ըստ նրա, երբ այդ տարի տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, ինչպես շատերը, ինքը ևս ելույթ ունեցավ «Այգ» հեռուստաալիքով, փորձեց իր խոսքն ասել ոճրագործության վերաբերյալ: Սակայն, նրա խոսքով, ելույթը ձայնագրվեց, բայց չհրապարակվեց:

«Այդ տեսագրության ժամանակ ոչինչ չասացի Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասին, բայց երկար խոսեցի, և դա հայտնվեց ԱԱԾ-ի թիրախում, որի պատճառով էլ երևի թե չհրապարակվեց: Թեև շատերն էին կասկածում, որ կազմակերպողը Մոսկվան է` Ռոբերտ Քոչարյանի ձեռքով, քանի որ նա, ինչպես հայտնի է, Մոսկվայի մարդն էր, այդ մասին չէի խոսել տեսագրության մեջ: Ավելի ուշ հաստատվեց, որ Հոկտեմբերի 27-ը հիրավի Մոսկվայի «պրոյեկտն» էր: Իսկ մինչ այդ իմ կեցության կարգը Հայաստանում 2002թ. չերկարացրին, և ես ստիպված եղա հեռանալ Հայաստանից՝ չիմանալով, որ այլևս մուտք չեմ ունենալու այստեղ: Ուստի իմ հետապնդումների պատճառը բացահայտելու համար ես պրպտեցի և մանրամասն գրեցի «Ազգային խաչքար կամ Հոկտեմբերի 27-ի առեղծվածը» հանգամանալից քննախուզությունը: Ակնհայտորեն բավականին դիպուկ, որովհետև «ՀՀ պետական անվտանգությանը լուրջ սպառնալիք» պատճառաբանությունը պաշտոնապես ներկայացվեց դրանից հետո: Այն անցյալ տարի փակել ու ընդմիշտ թաղել էի, սակայն այլևս ստիպված եմ վեր հանել: Չեմ կարող չասել, որ Պուտինի` ՌԴ նախագահ դառնալուց հետո Հայաստանում սկսվեց բռնատիրությունը: Հետո ինձ իմ ընկերները հուշեցին, որ ես անցանկալի եմ նաև իմ ազգային գաղափարական գործունեության համար»,- ասաց Վարպետյանը:

Նրա համոզմամբ՝ Պուտինի ղեկավարությամբ Ռոբերտ Քոչարյանն է արգելել իր մուտքը Հայաստան: Նա նշեց, որ իր համար տեսանելի միակ պատճառը սա կարող է լինել: Սակայն, ցավոք, ազգաբան ֆրանսահայ գործիչը բնավ հույս չունի, որ այս իշխանությունների օրոք իր մուտքը հայրենիք երբևէ կթույլատրվի:

Թե իրականում ինչու է արգելվել ֆրանսահայ գիտնականի մուտքը Հայաստան՝ այս տարիների ընթացքում պաշտոնական որևէ հիմնավորում չի հնչել, ուստի մնում է ենթադրություններ անել: 1999թ. տեղի ունեցած Հոկտեմբեր 27-ի քաղաքական սպանդի հնարավոր կազմակերպիչների, այդ թվում՝ Մոսկվայի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին շատ գործիչներ են խոսել, տարբեր թեզեր են առաջ մղվել, բայց նրանք ռեժիմի համար չեն դարձել persona non grata: Ուստի միգուցե Ալեքսանդր Վարպետյանի առեղծվածային պատմության պատճառներն այլ տեղ պետք է փնտրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում