2013-ին ավտովթարի ժամանակ զոհված դերասան Փոլ Ուոքերի հայրը դատական հայց է ներկայացրել գերմանական Porsche ավտոընկերության դեմ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ դերասանի հայրը դատական հայցում պնդում է, թե իր որդու Porsche Carrera GT ավտոմեքենայում անվտանգության համար անհրաժեշտ որոշ գործառույթներ չեն եղել:
Հայցում հղում է արվում ավտոարտադրողի դեմ այլ գործերում վերոնշյալ ավտոմեքենայի հետ կապված նույն գործառույթներին:









































