Արդեն երկրորդ տարին է, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հավաքված ծաղիկները ոչ թե հեռացվում են որպես աղբ, այլ վերամշակվում և օգտագործվում են որպես թղթի հումք:
Վերամշակման գործընթացը նախաձեռնվել և իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից:
Ծաղկի ցողունից պատրաստվում է պարարտանյութ` հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղիկների չորացած թերթիկները օգտագործվում են թղթի վերամշակման և Մեծ Եղեռնի մասին հուշագրերի ձևավորման համար:
Այս տարի ծաղիկների վերամշակմանը մասնակցում են մոտ 300 կամավորներ տարբեր ուսումնական հաստատություններից և էհո-ակումբենրից, ինչպես նաև Սփուռքից, որոնք հերթափոխով կաշխատեն այսօր առավոտյան 9-ից մինչև երեկոյան 20.00-ն:
Միջոցառման բացումը իրականացրին «Արևորդի» էկո-ակումբի սաները, «Փոքր Մհեր» կրթակամալիրի հայկազունները և «Հայաստանի ազգային սկաուտական շարժման» սաները:







































