Մեծ Բրիտանիան կարող է նշանակալի գումարներ հատկացնել ռազմական գործողություններից տուժած Սիրիայի քաղաքների վերականգնման համար: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը, հայտնում է TASS-ը:
Նրա խոսքով` «եթե Սիրիայում հասնեն քաղաքական որոշման, ապա դա հնարավորություն կտա Մեծ Բրիտանիայի զարգացման նախարարությանը» դիտարկել ֆինանսական օգնություն հատկացնելու հարցը: «Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք կկարողանանք նշանակալի գումարներ հատկացնել այդ քաղաքների վերականգնվան համար»,- ասել է նա: Օսբորնը «անիրական» է համարել Շոտլանդական ազգային կուսակցության պահանջը արդեն համապատասխան միջոցներ հատկացնելու Սիրիայի ենթակառուցվածքները վերականգնելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է Օսբորնը, արտասահմանում օգնություն հատկացնելու` այդ թվում անկայուն ռեժիմների աջակցմանը ուղղված Մեծ Բրիտանիայի բյուջետային ծախսերը կաճեն և 2020 թվականին կհասնեն 16.3 միլիարդ ֆունտի: Ֆինանսների նախարարը ընդգծել է, որ երկիրը կշարունակի իր ՀՆԱ-ի 0,7 %-ը հատկացնել միջազգային օգնությանը` ՄԱԿ-ի 1970 թվականի սահմանած առաջադրանքին համապատասխան:










































