Թունիսում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել ԴԱԻՇ-ի գրոհայինները, գրում է TASS-ը: Մահապարտի վարած ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով 13 մարդ է զոհվել, ևս 20-ը վիրավորվել է: Մեքենայում առնվազն 10 կգ պայթուցիկ նյութ էր առկա:
Պայթյունը որոտացել է Թունիսի մայրաքաղաքի կենտրոնում: Նշենք, որ ավտոբուսը տեղափոխում էր Թունիսի նախագահի թիկնազորի մարտիկներին:










































