Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն որակազրկվել է 2 խաղով, տեղեկացնում է AS-ը:
Լա Լիգայի կարգապահական կոմիտեն դիտարկել է «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպման ընթացքում տեղի ունեցած դրվագներից մեկը, որում «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստ Իսկոն հարվածում է մրցակցի հարձակվող Նեյմարի ոտքին:
Հավելենք, որ «էլ կլասիկո»-ի գլխավոր մրցավար Դավիդ Ֆերնանդես Բորբալանն այդ դրվագից հետո Իսկոյին հեռացրել է խաղադաշտից:
Այսպիսով, Իսկոն բաց կթողնի «Էյբար»-ի և «Խետաֆե»-ի դեմ հանդիպումները:









































