Եվրոպական երկրներն այլևս ի վիճակի չեն նոր փախստականներ ընդունել: Դա արդեն անհնար է: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը, հաղորդում է BBC-ն:
Ֆրանսիայի կառավարության ղեկավարի խոսքերով` Հին աշխարհը պետք է խստացնի սահմանների վերահսկողությունը միգրացիայի ճգնաժամի հետ կապված:
«Եթե մենք դա չանենք, մարդիկ կասեն` բավական է ձեզ Եվրոպա»,- ասել է Վալսը:
Ֆրանսիայի վարչապետը կարծում է, որ Եվրոպայի առաջնորդները պետք է պայմանավորվեն Սիրիային հարևան երկրների հետ սիրիացի փախստականների հարցով: Հակառակ դեպքում Եվրոպայի սահմանների արդյունավետ վերահսկողությունը կարող է հարցական լինել:








































