«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մտադիր է ակումբ վերադարձնել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին:
Նշվում է, որ Ֆերգյուսոնը պատրաստվում է օգտվել Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակից: Ռոնալդուն չի բացառում, որ կարող է հեռանալ «արքայական ակումբ»-ից:
Հիշեցնենք, որ Քրիշտիանուի հարաբերությունները թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ շատ լարված են:









































